Հիլարի Քլինթոն. Սիրիական առաջնորդի դաժանությունն ու երկերեսանիությունն անցել են բոլոր սահմանները

Հիլարի Քլինթոն. Սիրիական առաջնորդի դաժանությունն ու երկերեսանիությունն անցել են բոլոր սահմանները

PanARMENIAN.Net - Հանդես գալով Ստամբուլում տված մամլո ասուլիսի ժամանակ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընդգծել է, որ սիրիական առաջնորդի դաժանությունն ու երկերեսանիությունն անցել են բոլոր սահմանները, և միջազգային հանրությունը պետք է ծրագրի երկրի ապագան` հաշվի առնելով ռեժիմի փոփոխման անհրաժեշտությունը:

Ընդդիմության տվյալների համաձայն, նախորդ գիշեր Համա քաղաքի մերձակայքում սպանվել է մոտ 78 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Ակտիվիստները պահանջել են անմիջապես հետաքննություն իրականացնել և պարզել խաղաղ բնակչության մահվան հանգամանքները, հաղորդում է golos-ameriki.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---