Առևտրի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել կոնգրեսմեններին չեղյալ համարել Ջեքսոն-Վեիկի ուղղումը և այն չկապել «Մագնիտսկու ցուցակի» հետ![]() 8 հունիսի 2012 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոն Կիրկը դիմել է կոնգրեսմեններին` կոչ անելով կոնգրեսմեններին չեղյալ համարել Ջեքսոն-Վեիկի ուղղումը և այն չկապել «Մագնիտսկու ցուցակի» հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մեր առաջնային խնդիրն է, որ կոնգրեսը չեղյալ համարի Ջեքսոն Վեիկի ուղղումը առանձին օրինագծով, որը վերաբերելու է միայն մեր մրցունակության պահպանման հարցերին: Իսկ մենք, մեր հերթին կշարունակենք մեր աշխատանքը կոնգրեսի հետ` Ռուսաստանում մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությմաբ»,-հայտարարել է Կիրկը` ելույթ ունենալով Մոսկվայում Ամերիկյան առևտրային պալատում: Առևտրի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ եթե կոնգրեսը մոտ ապագայում չվերականգնի Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները, ապա ամերիկյան բիզնեսը նոր շուկայում դիրքերը կզիջի Եվրոպայի իր մրցակիցներին: «Երբ Ռուսաստանը մտնի ԱՀԿ, մենք պետք է համոզված լինենք, որ ամերիկյան բիզնեսը կկարողանա օգտագործել բոլոր առավելությունները, ուստի մենք պետք է չեղյալ համարենք Ջեքսոն-Վեիկի ուղղումը»,-ասել է Կիրկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |