ՀԱՀ-ը մտադիր է պայքարել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար

ՀԱՀ-ը մտադիր է պայքարել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար

PanARMENIAN.Net - ՀԱՀ իշխանությունները հայտարարել են ամառային Օլիմպիադան անցկացնելու առաջին հավակնորդ երկիրը դառնալ Աֆրիկայում: Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ հարավաֆրիկացի Հիդեոն Սեմը հաղորդել է, որ Լոնդոնում առաջիկա խաղերի ավարտից հետո ՀԱՀ-ն առաջին քայլերը կկատարի Օլիմպիադա-2024-ին իր հայտն առաջ տանելու ուղղությամբ:

Ենթադրվում է, որ հաջողության դեպքում մրցությունները տեղի կունենան Դուրբան քաղաքում` Հնդկական օվկիանոսի ափին:

Ճիշտ է, հարավաֆրիկյան հայտը կարող է ուժեղ մրցակցության հանդիպել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, քանի որ 2024 թվականին լրանում է Փարիզում վերջին Օլիմպիական խաղերի անցկացման 100 տարին, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Սակայն ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն բազմիցս ընդգծել է, որ եթե ՀԱՀ-ն իր օլիմպիական հայտը ներկայացնի` որպես առաջին աֆրիկյան երկիր, այն զգալի օժանդակություն կստանա կազմակերպության կողմից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---