«Ժողովուրդ». ԱԱԽ կայքի համաձայն` ԱԺ նախագահը դեռ Սամվել Նիկոյանն է

«Ժողովուրդ». ԱԱԽ կայքի համաձայն` ԱԺ նախագահը դեռ Սամվել Նիկոյանն է

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդրի պաշտոնական կայքի համաձայն` ԱԺ նախագահ շարունակում է մնալ Սամվել Նիկոյանը։

«Այստեղ ԱԱԽ անդամների ցուցակը գլխավորում է Սամվել Նիկոյանը, որի անվան դիմաց գրված է` ՀՀ Ազգային ժողովի նախագահ։

Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ շաբաթ է ` ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը։ Շարունակում է ԱԱԽ անդամ մնալ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեև նրա գլխավորած քաղաքական ուժը վաղուց հրաժարվել է մաս կազմել իշխող կոալիցիային։ Ի դեմ, սա առաջին անգամը չէ, որ ՀՀ ԱԱԽ կայքում նմանատիպ սխալներ ենք հանդիպում»,–գրում է օրաթերթը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---