ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ «ԿՀԵՂԵՂԵՆ» ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն կոմիսարիատի (ՓԳԿՎ) ղեկավարությունը ոչ մի ցուցում չի ուղարկել Հայաստանի իր ներկայացուցչությանը, քանի որ փախստականների հիմնական հոսքը Իրաքից կընդունեն ուրիշ պետություններ` Թուրքիան, Իրանը, Հորդանանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է այսօր հաղորդել Հայաստանում ՄԱԿ-Ի ՓԳԿՎ ներկայցուցիչ Էմիլ Սահակյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Իրաքի հայազգի քաղաքացիենրի հետագա ճակատագրի վերաբերյալ, որոնք, շատ հնարավոր է, շուտով ժամանեն Հայաստան: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս բանակցություններ չի վարել ՀՀ-ում ՓԳԿՎ-ի գրասենյակի հետ, սակայն ամեն դեպքում ՓԳԿՎ-ի դիրքորոշումը հետեւյալն է` Իրաքից ժամանած այդ երկրի հայազգի քաղաքացիները պետք է անհապաղ ընդունվեն: Դրանից բացի, որոշում է կայացվել` Հայաստանում գտնվող վեց իրաքցիներին` չորս անձից բաղկացած ընտանիքին եւ եւս երկու տղամարդու ժամանակավոր ապաստարան տրամադրել Հայաստանում, նշել է Սահակյանը: Նշենք, որ տարբեր գնահատականներով իրաքցի հայերի թիվը հասնում է 30-40 հազարի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---