Ապամոնտաժող բրիգադի անդամները վարչական տուգանքի ենթարկվեցին 53 000 դրամի չափով

Ապամոնտաժող բրիգադի անդամները վարչական տուգանքի ենթարկվեցին 53 000 դրամի չափով

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչական դատարանում այսօր ընթերցվեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամների գործով դատավճիռը։ Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանը և Կարեն Շիկոնյանը ենթարկվեցին վարչական տուգանքի` 53 հազարական դրամի չափով:

Պատասխանող կողմի պաշտպանները` Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստները «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա` աշխարհն է շալակած տանում», «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» պաստառներով եկել էին դատավճռի ընթերցմանը, որը տեղի ունեցավ դատարանի փոքր սենյակներից մեկում, ինչի առթիվ դատավճռի ընթերցմանը եկած Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստները բողոք բարձրացրին` պահանջելով ավելի մեծ դահլիճ, որպեսզի նրանք կարողանան լսել դատավճիռը։ Սակայն նրանց պահանջը չբավարարվեց։

8  08.06.12 - Մաշտոցի պուրակի անօրինական կրպակների ապամոնտաժող բրիգադի անդամներ՝ Մանվել Սարգսյանի և Կարեն Շիկոյանի դատավարությունը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---