Ճապոնիան խոստովանել է, որ առանց ատոմային էներգիայի չի գոյատևի

Ճապոնիան խոստովանել է, որ առանց ատոմային էներգիայի չի գոյատևի

PanARMENIAN.Net - Պահպանելու համար առկա կյանքի մակարդակն ու ճապոնական տնտեսությունը հարկավոր է վերագործարկել երկու միջուկային ռեակտոր, այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոհիսիկո Նոդան, հայտնում է Associated Press-ը:

Խոսքը գնում է «Օօի» ատոմային էլեկտրակայանի երկու ռեակտորների մասին, որ գտնվում են Ֆուկուի պրեֆեկտուրայում:

Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ: Եթե դա տեղի ունենա, ռեակտորները կվերագործարկվեն որոշումը հայտարարելուց մի քանի օր անց:

2011թ. մարտի 11 ավերիչ երկրաշարժն ու ցունամին շարքից դուրս բերեցին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի ռեակտորները: Դա հանգեցրել է հրդեհներին ու ճառագայթման արտահոսքին: Տարերքի զոհ դարձավ 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---