ՄԱԿ. 2012թ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մի փոքր կդանդաղի

ՄԱԿ. 2012թ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մի փոքր կդանդաղի

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով բաժինը հաղորդում է, որ եվրագոտում պարտքային ճգնաժամի էսկալացիան կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆինանասական շուկաներում: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Ռադիոն, թարմացնելով իր հունվարյան կանխատեսումները` ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով տնտեսագետները կանխատեսում են, որ տարածաշրջանի տնտեսությունը 2012թ կաճի 4.3 տոկոսով:

Այս տարի ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մի փոքր կդանդաղի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 4.8 տոկոս: Այդ մասին ասվում է «Միջազգային տնտեսական իրավիճակը և դրա հեռանկարները. 2012» զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ 2011թ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր Նավթի և գազի գների բարձրացմամբ:

Զեկույցում ընդգծվում է, որ թեև վերջին ամիսներին դիտվում է տնտեսական իրավիճակի բարելավում, համընդհանուր պատկերը դեռևս սփոփիչ չէ:

ՄԱԿ-ի մասնագետների կարծիքով, Հունաստանի պարտքային ճգնաժամը ներկայումս համաշխարհային տնտեսությանն ուղղվածխ ամենամեծ սպառնալիքն է: Եվրագոտու հմար մեծ վտանգ է ներկայացնում նաև տնտեսական իրավիճակը Իսպանիայում և Իտալիայում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---