Հոլանդացի ֆուտբոլիստները ռասիստական բնույթի վիրավորանքների են արժանացել լեհական Կրակով քաղաքում

Հոլանդացի ֆուտբոլիստները ռասիստական բնույթի վիրավորանքների են արժանացել լեհական Կրակով քաղաքում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստները ռասիստական վիավորանքների են արժանացել երկրպագուների կողմից` լեհական Կրակովում մարզվելու ժամանակ, որտեղ նախապատրաստվում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդման համաձայն, Թիմի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում նաև մի քանի սևամորթներ, լսել են կապիկներին բնորոշ ձայներ, ինչի արդյունքում անցել են դաշտի մյուս կողմը:

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չի բողոքել ՈւԵՖԱ-ին, սակայն Միության ներկայացուցիչներն իրենք են դիմել հոլանդացիներին` մամուլում այս փաստն արձանագրվելուց հետո:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին Վարշավայում, առաջին խաղում կխաղան Լեհաստանի և Հունաստանի հավաքականները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---