Տեղի է ունեցել Евро 2012-ի պաշտոնական բացման արարողությունը

Տեղի է ունեցել Евро 2012-ի պաշտոնական բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի սուլիչը Լեհաստանի և Հունաստանի խաղում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը , որը մինչև հուլիսի 1-ը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում:

Նախքան խաղը, Վարշավայի «Նացիոնալնի» մարզադաշտում տեղի է ունեցել Евро-2012 բացման փոքրիկ արարողություն: Այն տևեց 12 րոպե, որին մասնակցեց մոտ 800 կամավոր աշխարհի ավելի քան 60 երկրներից:

Հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդը կատարել է Շոպենի լյա մինոր էտյուդը: Դաշնակահարը ցուցադրել է նաև ֆուտբոլային իր հմտությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Արարողության հայեցակարգը մշակվել է հայտնի պրոդյուսեր Մարկո Բալիչի կողմից, ով պատասխանատու էր 2006թ Թուրինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծման համար:

А խմբի երկրորդ խաղը` Ռուսաստան-Չեխիա, Վրոցլավ քաղաքում կսկսվի երևանի ժամանակով 22.45-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---