4 սեպտեմբերի 2004 - 19:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են նախագահի մամուլի գրասենյակից, Ռ.Քոչարյանը ողջունել է կազմակերպության եւ Հայաստանի միջեւ ձեւավորված համագործակցությունը, որը նրա գնահատմամբ արդյունավետ է: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են առաջնահերթ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված օգնությունից կայուն զարգացման ծրագրերին անցումը` համոզմունք հայտնելով, որ փոխգործակցությունը կլինի երկարատեւ եւ արդյունավետ: