Իրանի կառավարությունը վետո է դրել EURO-2012-ի խաղերի կանանց և տղամարդկանց համատեղ դիտման վրա![]() 11 հունիսի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը վետո է դրել բարերում, սրճարաններում և ռեստորաններում EURO-2012-ի խաղերի կանանց և տղամարդկանց համատեղ դիտման վրա: Իշխանությունների կարծիքով, այս միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական կերպարին, գրում է gazeta.ru-ն: «Անպատեհ իրավիճակ է, երբ կանայք և տղամարդիկ ֆուտբոլը միասին են դիտում»,-ոստիկանապետի տեղակալ Բահման Կարգարի խոսքը հաղորդում է AFP-ը: «Խաղերի դիտման ընթացքում տղմարդիկ հուզվում են, իրենց վուլգար են պահում կամ կեղտոտ կատակներ են իրենց թույլ տալիս: Կինն արժանի չէ ֆուտբոլ նայել նման շրջապատում: Նրանք պետք է շնորհակալություն հայտնեն ոստիկանությանը նման որոշման համար»,-համոզված է ոստիկանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |