ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվել է 50 մլն դրամով

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվել է 50 մլն դրամով

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանել է 50 մլն դրամով` դեղերի պետական գնումների ոլորտում դիրքի չարաշահման և հակամրցակցային դաշտ ստեղծելու համար։ Այսօր հանձնաժողովում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ բողոքը ստացվել է «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանինց և Ստեփան Սաֆարյանից, ովքեր նշել էին, որ ընկերության կողմից գերիշխող դիքրի չարաշահման և ոլորտում հակամրցակցային դաշտ ստեղծելու պատճառով խոչընդոտներ է ստեղծվել «ՍԶՆԻ » ընկերության համար մուտք գործելու շուկա։

Բողոքի հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է արել Հայաստանի շուրջ 134 բուժհաստատություններում, որի ընթացքում բացահայտվել է, որ հաստատությունները երբեմն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել, իսկ շատ դեպքերում` մրցույթները ձևական բնույթ են կրել։

Արտակ Շաբոյանը նշեց, որ նույնիսկ հայտնաբերվել են դեպքեր, երբ դեղերի առք ու վաճառքով զբաղվող ընկերությունները մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել են նվիրատվություն, ինչից հետո բուժհաստատությունը գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթած ընկերության հետ։

Ամփոփելով վարչական վարույթի արդյունքները` հանձնաժողովի նախագահը նշեց, որ 7 տնտեսվարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատությունների գործողությունները ճանաչվել են որպես հակամրցակցային։

«Նատալի ֆարմից» բացի, մնացած ընկերությունները ստացել են խիստ նկատողություններ` հետագայում նման գործողությունները բացառելու համար։

Հանձնաժողովը դեղերի պետական գնումների ոլորտում առաջին անգամ է ուսումնասիրություն իրականացրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---