ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ. Հայաստանում ոլորտի մասնագետների և ձեռնարկությունների պակաս կա

ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ.  Հայաստանում ոլորտի մասնագետների և ձեռնարկությունների պակաս կա

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների պակաս կա։ Հունիսի 11–ին «Նոյան Տապան» մամուլի ակումբում հրավիրված «Ինչպես օգտագործել տեղեկատվական» տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ոլորտներում կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով, առաջնային խնդիրներից մեկն էլ մասնագետների արտագաղթն ու ոլորտում ձեռնարկությունների քիչ լինելն է։

Վարդանյանը նշեց, որ ըստ ՏՏ զարգացման հայեցակարգի, Հայաստանում պետք է լինի ոլորտի 20 հազար մասնագետ և 100 ձեռնարկություն։

ԻՏՁՄ–ի նախագահը որպես կարևոր հաջորդ խնդիր առանձնացրեց այնպիսի հարթակների բացակայությունը, որտեղ կարող են հանդիպել ՏՏ ձեռնարկություններն ու ոլորտի պատվիրատուները։

Վարդանյանն առաջարկում է միջազգային փորձի վրա հիմնվելով ստեղծել այնպիսի վեբ միջավայր, որտեղ տարբեր ընկերություններ, կամ նույնիսկ պետությունը, կդնեն որևէ խնդիր, իսկ մանր ու միջին ձեռնարկություններն ու անհատները, ովքեր ունեն խնդրի լուծումը, ազատորեն դիմեն` իրականցնելու այդ աշխատանքը։

Հանդիպմանը ներկա Հայ–ռուսական համալսարանի «Բիզնես ինկուբատոր» կենտրոնի տնօրեն Դավիթ Սահակյանն էլ նշեց, որ ՏՏ ոլորտի խնդիրներից է նաև կրթության մեջ բիզնես ֆակտորի բացակայությունը։ Նրա խոսքով, կենտրոնը զբաղվում է ոլորտի առևտրականացմամբ, որպեսզի ՏՏ մասնագետները իրենց ստեղծած ինովացիոն նախագծերը կարողնան իրացնել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---