ԱՄՀ-ն չի մասնակցի Իսպանիայի հակաճգնաժամային ծրագրի ֆինանսավորմանը

ԱՄՀ-ն չի մասնակցի Իսպանիայի հակաճգնաժամային ծրագրի ֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - Իսպանիայի բանկային հատվածին օգնություն կցուցաբերվի վարկերի տրամադրման ռեժիմով, «խելամիտ տոկոսադրույքներով», որոնք այս պայմաններում կազմում են 3-4 տոկոս: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է արժութային և ֆինանսական հարցերի եվրահանձնակատարի ներկայացուցիչ Ամադեու Ալֆատայը:

«ԱՄՀ-ն չի մասնակցի այդ ծրագրի ֆինանսավորմանը»,-ասել է նա՝ հաստատելով, որ միոջները կհատկացվեն եվրոյի գոտու կայունացման հիմնադրամից:

Ալֆատայը հաստատել է, որ փոխարենը Իսպանիայից չի պահանջվի կրկին կրճատել բյուջետային ծախսերը:

Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը մտադիր է «օգտագործել ԱՄՀ փորձաքննությունը Իսպանիայի ընդհանուր իրավիճակի գնահատման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---