Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Պատարագիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը անդրադառնալով տոնի կարևորությանն ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին։ Սրբազան Հայրը ուրախությամբ նշել է, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:

«Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն է` հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», - ասել է Սրբազանն իր խոսքում:

Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն կատարել է Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---