Մուբարաքը կոմայի մեջ է

Մուբարաքը կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը ցմահ բանտարկություն է կրում Կահիրեին հարակից Տորա բանտում, կոմայի մեջ է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ալ Ահրամ լրատվական ինտերնետ-պորտալը:

Եգիպտոսի նախկին առաջնորդի առողջական վիճակը սրընթաց կերպով վատթարանում էր հունիսի 2-ին դատավճիռը հայտարարելուց հետո վերջին օրերին: Դատարանից նրան անմիջապես բանտի հիվանդանոց տեղափոխեցին:

Բանտի հիվանդանոցի բժիշկները լրջորեն մտահոգված էին 84-ամյա Մուբարաքի առողջական վիճակով և ոստիկանական ակադեմիայի հոսպիտալից մասնագետներ կանչեցին:

Բժիշկների խորհրդակցությունը եզրակացրեց, որ Մուբարաքին ինսուլտ է սպառնում և վճռականորեն խորհուրդ տվեցին նրան Կահիրեի առավել սարքավորված բժշկական հաստատություն տեղափոխել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---