Երիտասարդ դաշնակցակներն այցելել են սահմանամերձ Չինարի գյուղ

Երիտասարդ դաշնակցակներն այցելել են սահմանամերձ Չինարի գյուղ

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը, մտահոգված լինելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևնաքով զոհված զինծառայողների և սահամանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա անդադար կրակահարթերով, հունիսի 10-ին Եռաբլուրում տեղի ունեցած Հայոց Բանակի հերոսների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունից հետո այցելել է Չինարի գյուղ:

Միության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ երիտասարդ դաշնակցականների նախաձեռնությանն էին միացել նաև ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատագամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ, ազատամարտիկներ, ազատամարտիկ-երգիչներ՝ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչայնը և Տիգրան Դավթյանը: Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում-շրջայց գյուղի երիտասարդության և բնկաչության հետ:

Գյուղի մանկապարտեզի սաների և դպրոցի աշակերտների համար ՀԵՄականները կազմակերպել են երգի-պարի և նկարչության դասընթացներ: Տեղի է ունեցել նաև համերգային ծրագիր, որտեղ հնչած ազգային-հայրենասիրական երգերը ևս առիթ են հանդիսացել բարձրացնելու տեղի բնակչության ոգևորվածությունը և հայրենասիրական ոգին: ՀՅԴ ՀԵՄ-ը գյուղի նախապես հավաքված նվիրատվությունների միջոցով մանկապարտեզին նվիրեց համակարգիչ և որոշակի գումար տեղի դպրոցի ծախսերը և կարիքները հոգալու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---