Մուհարրեմ Դերթքաշլի. Առաջին թուրքական անօդաչու սարքը սևեռուն հետաքրքրություն է առաջացնում հարևան երկրներում

Մուհարրեմ Դերթքաշլի. Առաջին թուրքական անօդաչու սարքը սևեռուն հետաքրքրություն է առաջացնում հարևան երկրներում

PanARMENIAN.Net - Առաջին թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքը՝ ANKA, որը բանակի սպառազինմանը կներկայացվի հունիսի վերջում, սևեռուն հետաքրքրություն է առաջացնում հարևան երկրներում, ասել է թուրքական պետական աէրոտիեզերական արդյունաբերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Մուհարեմ Դերթքաշլին, գրում է «Սաբահ» թերթը:

«Պարսից ծոցի երկրները, Պակիստանը, ասիական այլ երկրներ ցանկություն են հայտնել ձեռք բելեր ANKA անօդաչու սարքը»,-ասել է Դերթքաշլին: Ըստ նրա, որոշ երկրների հետ Թուրքիան արդեն համապատասխան պայմանագիր կնքելու փուլում է: Այս ոլորտում սա թուրքական առաջին նման մշակումն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---