Ս. Կարապետյան. ԳԱՄԿ–երը միակ կառույցներն են, որոնց միջոցով լիարժեք ծառայություններ են մատուցվում գյուղացիներին

Ս. Կարապետյան. ԳԱՄԿ–երը միակ կառույցներն են, որոնց միջոցով լիարժեք ծառայություններ են մատուցվում գյուղացիներին

PanARMENIAN.Net - Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ղեկավարները կոնկրետ հանձնարարականներ ստացան աշխատանքների վերակառուցման, տեղերում մատուցվող խորհրդատվական ծառայությունները ժամանակի պահանջին հարմարեցնելու վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ամիսը մեկ անգամ իրենց մարզերի գյուղատնտեսության իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, լուծում պահանջող խնդիրների մասին նախարարությանը հաշվետվություն ներկայացնելու հանձնարարական–պահանջի իրականացման առաջին քայլը այսօր նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած հերթական հանդիպումն էր: ԳԱՄԿ-երի ղեկավարները մանրամասնորեն անդրադարձան ցածրադիր գոտում արդեն սկսված բերքահավաքին, կերի կուտակմանը, բույսերի պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կենդանիների հակահամաճարակային բուժումներին, ընդհանրացնելով, որ տարվա ցուցանիշները անհամեմատ բարձր են լինելու 2011 թվականից:

Նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, կրկին կարեվորելով խորհրդատվության դերը տնտեսության զարգացման գործում, նշեց՝ «Այսօրվա դրությամբ ԳԱՄԿ –երը մարզային կտրվածքով միակ կառույցներն են, որոնց միջոցով մենք լիարժեք ծառայություններ ենք մատուցում գյուղացիներին: Ճշգրիտ տեղեկատվությունն ու խորհրդատվությունը այսօր անհամեմատ պետք են և մեր գյուղացուն, և՝ նախարարությանը: Այս առումով մեր սպասելիքները ձեզնից շատ մեծ են: ԳԱՄԿ-երը հզորացնելու ուղղությամբ առաջիկայում մենք նոր քայլ կկատարենք՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում դուք գյուղատնտեսական նոր տեխնիկա կստանաք: Սակայն դրանով չէ, որ դուք պետք է հզորացնեք ձեր տնտեսությունը:

Հզորացման առաջին և կարևոր պայմանը խորհրդատվական ծառայությունների որակի բարձրացումն է»:

Խորհրդակցության մասնակիցների կողմից բարձրացված հարցերի ու խնդիրների վերաբերյալ նախարարի պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ տվեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---