HSBC–ին մրցանակներ հանձնեց իր լավագույն հաճախորդներին

HSBC–ին մրցանակներ հանձնեց իր լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - HSBC բանկ Հայաստանի գլխավոր գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2012 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխությունը։

Լավագույն հաճախորդ` նորարական առևտրի մրցանակը տրվեց «Մանանա Գրեյն ընկերությանը»։

Լավագույն հաճախորդ` նորեկ հաճախորդ մրցանակը ստացավ «ԵԴՍՊՈ» ընկերությունը։

Լավագույն հաճախորդ `միջազգայի առևտրի մրցանակը տրվեց «Արայ» ընկերությանը` ԱՊՀ–ում և Մերձավոր Արևելքում գործունեություն ծավալելու համար։

Լավագույն հաճախորդ` գործադիր տնօրենի մրցանակը տրվեց HSBC–ի տեղական բանկի հետ երկար ժամանակ աշխատած «Բորնի Վուդ» ընկերությանը։

Գլխավոր մրցանակը` թենիսի «Վիմբելդոնի» մրցաշարի և թռիչքի տոմսեր հանձնվեցին «Կարկոմ» ավտոընկերությանը։

Բանկի տարվա լավագույն աշխատակից է ճանաչվել Կամո Մարգարյանը` առևտրի ֆինանսավորման ծառայությունների գործիքները լավագույնը կիրառելու և հաճախորդներին օգնելու հարցում ակտիվություն դրսևորելու համար։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---