«ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել» միջոցառումը հայտարարում է մասնակցույթան հայտերի մասին

«ՅՈՒՆԵՍԿՕ  2012 միջազգային մոդել» միջոցառումը  հայտարարում է մասնակցույթան հայտերի մասին

PanARMENIAN.Net - Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2012 թվականի հոկտեմբերի 3-6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվելու է «ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել» միջոցառումը: Այն նախատեսված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 195 անդամ երկրների համար, որոնց կազմում ընդգրկված է նաև Հայաստանը:

Միջոցառման նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մոդելավորումն է երեք հանձնախմբերում` գիտություն, սոցիալական գիտություն և կրթություն, մշակույթ:

Միջոցառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայանալ 4 կամ 7 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող 14-19 տարեկան անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին: Մասնակցության հետ կապված ծախսերը (այդ թվում նաև ճանապարհածախսը) հոգում է հրավիրվող կողմը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկիրը ներկայացնող պատվիրակությունը, իսկ կազմակերպիչները հոգում են միայն կեցության հետ կապված որոշ ծախսեր: Միաժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր մասնակից պետք է մուծի նաև մասնակցության վճար, որը կազմում է 40 ԱՄՆ դոլար:

Պատվիրակության անդամները պետք է ունենան նման միջոցառումների մասնակցության նախկին փորձառություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---