Հունիսի վերջին ՍԾՏՀ նախագահությունը Սերբիայից Թուրքիային կանցնի

Հունիսի վերջին ՍԾՏՀ նախագահությունը Սերբիայից Թուրքիային կանցնի

PanARMENIAN.Net - Նախքան հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք ՍԾՏՀ գագաթնաժողովը, կազմակերպության նախարարների խորհուրդը հավաքվել է Սերբիայում: Բելգրադի ժողովը դիտարկվում է որպես Ստամբուլի գագաթնաժողովի նախապատրաստություն: Կազմակերպությունը, որը միավորում է 12 երկրենր և բանկցությունների սեղանի շուրջ է համախմբում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Հայաստանը, իր 20-ամյակի կապակցությամբ ձգտում է ակտիվանալու, հաղորդում է TRT-ն:

ՍԾՏՀ-ն հիմնադրվել է 1992թ հունիսի 25-ին Ստամբուլում` Թուրքիայի նախաձեռնությամբ: Կազմակերպությունը ձգտում է հասնել ավելի սերտ համագործակցության այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են հրդեհները և բնական աղետները:

ՍԾՏՀ-ն միավորում է մի տարածք, որտեղ բնակվում է 340 մլն մարդ: Բելգրադի ժողովի ավարտից հետո, կազմակերպության նախագահությունը Սերբիայից Թուրքիային կանցնի: ՍԾՏՀ-ում Թուրքիայի պաշտոնական նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին և կտևի 6 ամիս: Ժողովի ընթացքում դեսպան Կորուն իր ելույթում ընդգծել է, որ բարձր մակարդակով Ստամբուլի գագաթնաժողովին երկրների մասնակցությունը վկայում է այս կառույցի կարևորությունը: Կորուն ուշադրություն է դարձրել նրան, որ ռազմավարական առումով կարևոր տեղադրություն ունեցող մերձսևծովյան շրջանը առևտրի և էներգետիկայի գծով լայն հնարավորություններ է առաջարկում: Նա նշել է նաև, որ պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացվել ՍԾՏՀ կոնկրետ նախագծերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---