Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական արդյունավետ երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տալիս բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնել:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ռազմավարական դաշնակցության ամուր հարաբերությունները, որոնք բնութագրվում են քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում սերտ փոխգործակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---