«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների 13 տոկոս աճ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների 13 տոկոս  աճ

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2012 թվականի մարտ-մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից:

Սույն թվականի 3 ամիսների ընթացքում ֆիզանձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 13 %-ով:

«Ամփոփելով «Փոխարկային» ավանդատեսակի գովազդային արշավի արդյունքները, կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավական մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար: Նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով: Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով` 42,5 %-ով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետի տեղակալ Ստեփան Արզումանյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---