«Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ». Երևանում քննարկում են 60-ականների հայկական և թուրքական ֆիլմերը

«Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ». Երևանում քննարկում են 60-ականների հայկական և թուրքական ֆիլմերը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում` միջազգային Sweet 60s հետազոտական նախագծի շրջանակներում տեղի է ունեցել կոնֆերանս և «Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ» ֆիլմերի ցուցադրությունները` նվիրված 60-ական թթ հայկական և թուրքական կինեմատոգրաֆին:

Հատուկ ուշադրություն է դարձվել 60-ականների հասարակական մշակույթի զարգացման վրա այն ժամանակվա գաղափարական արժեքների ազդեցության ուսումնասիրմանը: Ուսումնասիրվող աշխատանքների թվում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Եռանկյունին», «Հայրը», «Մենք ենք, մեր սարերը», «Բարև, ես եմ», ինչպես նաև թուրքական կինեմատոգրաֆի աշխատանքներ, ինչպիսիք են «Մեկ գիշերվա հարսնացու», «Դառը կյանք» և այլն:

Միջոցառմանը որպես խոսնակներ և հյուրեր ներկա էին Եվրոպայի, Թուրքիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Քաղցր 60-ականներ» նախագծի նախաձեռնողները և համակարգողներն են Ռուբեն Արևշատյանն ու Գևորգ Շոլհամմերը, իսկ «Քաղցր ուրբաթ» նախագծի համակարգողներն են Ռուբեն Արևշատյանն ու Եվրու Հեկչեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---