Սերժ Թանկյանն այնուամենայնիվ ամուսնացել է

Սերժ Թանկյանն այնուամենայնիվ ամուսնացել է

PanARMENIAN.Net - Հայտնի System of a Down ռոք խմբի առաջնորդ Սերժ Թանկյանն ամուսնացել է: Ինչպես հայտնի է դարձել, ամուսնության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լոս Անջելեսի արվարձանում: Թանկյանի ընտրյալը Վանաձորից է՝ 28-ամյա ոճաբան Անժելա Մադաթյանը: Ինչպես նշում են աղբյուրները, Սերժի ու Անժելայի սիրավեպը սկսվել է դեռ 2005 թվականին, սակայն, հավանաբար, զույգը միայն այժմ է որոշել օրինականացնել հարաբերությունները:

Մի քանի օր առաջ PanARMENIAN.Net ն արդեն տեղեկատվություն հրապարակել էր Սերժ Թանկյանի ամուսնության մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները խնդրել էին չտարածել այդ տեղեկությունը, սակայն այժմ արդեն իրադարձությունը մեծ արձագանք է ստացել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---