Հունիսի 14-ին Երևանում աշխատանքը կսկսի «Գրանշան-2012» համաժողովը

Հունիսի 14-ին Երևանում աշխատանքը կսկսի «Գրանշան-2012» համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակվում են Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները, որոնց շրջանակում հունիսի 14-16-ը Երևանում կանցկացվի ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը: Համաժողովն իր աշխատանքը կսկսի հունիսի 14-ին ժամը 11.00-ին Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում: Նույն օրերին `հունիսի 14-16-ը Նկարչի տանը կգործի «Գրանշան» ցուցահանդեսը,որում կներկայացվեն տառատեսակների Գրանշան 2008-2011թթ. միջազգային մրցույթների մրցանակակիր աշխատանքները:

Իսկ Նկարչի տան հարևանությամբ ` ԱՕԿՍ-ի շենքում հունիսի 14-ին ժամը 16.30-ից սկսած լրագրողները կարող են լուսաբանել նաև տառատեսակների մրցույթի ժյուրիի աշխատանքը: «Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց հունիսի 14-ին,ժամը 17.30-ին Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերոv, հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---