Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը

Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում են ազգային գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումները, որոնք անցկացվում են ոչ միայն հայաստանյան մշակութային, գիտական ու հրատարակչական կազմակերպությունների նախաձեռնությամբ, այլև եվրոպական գործընկեր կառույցների մասնակցությամբ: Հունիսի 14-ին, ժամը 17.30-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:

Ցուցադրությունը կներկայացնի Մեծ Բրիտանիայի ժամանակակից գրքարվեստի և դիզայնի լավագույն օրինակները` այն, ինչ երբևէ չի ներկայացվել Հայաստանում: Որպես հիմնական ցուցանմուշներ հայ արվեստասերների գնահատմանը կներկայացվեն բրիտանական հրատարակչական մշակույթի նորարարական օրինակները, որոնք բրիտանական ստեղծագործական մտքի լավագույն օրինակներն են ու վերստին վկայում են, թե մեր օրերում ինչպիսի բազմաշերտ ու բազմազան մշակույթ է գրահրատարակչությունը: Բրիտանական կողմից ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արվեստների դպրոցի ղեկավար Փոլ Միդլթոնը և գրաֆիկ-դիզայներ, ակադեմիկոս Քերոլին Պուզզովիոն: Այս յուրօրինակ ցուցադրությանը հայ այցելուները կարող են ծանոթանալ մինչև հունիսի 16-ը: Սակայն սրանով հայ-բրիտանական նախագիծը չի ավարտվում և այն կշարունակվի արդեն աշնանը` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բրիտանիայում` Նորթամփթոնի համալսարանում, ասվու է «Գիրք» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---