Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը հետևել են Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի շինարարական աշխատանքներին

Սեյրան Օհանյանն ու  Յուրի Խաչատուրովը հետևել են Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի շինարարական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը:

Զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, ուսումնական կետերի, զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Զորավարժարանում անցկացված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---