Արմեն Պողոսյան. Հասարակական տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը շարունակվում է խախտվել

Արմեն Պողոսյան. Հասարակական տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը շարունակվում է խախտվել

PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտի ոլորտում այսօր կա դրական տեղաշարժ. միկրոավտոբուսների քանակը պակասում է, իսկ ավտոբուսներինը` շատանում, սակայն հասարակական տրանսպորտի աշխատանքի գրաֆիկը շարունակում է մնալ խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

«Դրա համար պետք է վարորդների աշխատավարձը որոշվի ոչ թե իրենց հավաքած գումարից, այլ նրանից, թե ինչքանով է տվյալ վարորդը պահպանում նախատեսված գրաֆիկը»:

Հասարական տրանսպորտի հետ կապված այս և այլ խնդիրներ լուծելու համար ստեղծվել են մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, որոնցից է «Արժամանպատիվ տրանսպորտ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը նշեց, որ իրենք ստեղծել են աշխատանքային խումբ` հասարակական տրանսպորտի հարցով զբաղվելու համար. «Հստակ ռազամվարություն է պետք մշակել, որ հասնենք խնդրի լուծմանը սեղմ ժամկետներում, այլապես այն շատ երկար կտևի»:

Ղարիբյանի խոսքով, աշխատանքային խմբի մեջ կան նաև իրավաբաններ, ովքեր պետք եղած դեպքում կարող են դատարանում լուծել հարցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---