ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` «հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների վրա»: Այդ մասին Իրանի ղեկավարը հայտարարել է Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Մ.Խաթամին արտահայտվել է նաեւ «Կովկասի երկրների խաղաղ զարգացմանը խոչընդոտող ցանկացած լարվածության չեզոքացման» անհրաժեշտության օգտին: Նախագահը նշել է, որ Թեհրանը ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման եւ նրանում ներգրավված երկրների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---