Առաջիկա օրերին դարձյալ անձրև և ամպրոպ է սպասվում

Առաջիկա օրերին դարձյալ անձրև և ամպրոպ է սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-16-ը առանձին շրջաններում, 17-18-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 17-18-ը` նույնքան կնվազի:

Երևանում` հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 18-ին հնարավոր է, 17-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---