Թեհրան. Արևմուտքը պետք է ճանաչի Իրանի խաղաղ ատոմի իրավունքը

Թեհրան. Արևմուտքը պետք է ճանաչի Իրանի խաղաղ ատոմի իրավունքը

PanARMENIAN.Net - Արևմտյան երկրները պետք է ճանաչեն Իրանի խաղաղ ատոմի իրավունքը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, գտնում է Իրանի անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, հայտնում է Fars գործակալությունը:

«Արևմտյան երկրները երբեք չեն հավատացել, որ Իրանը կարող է երկու տարում միջուկային վառելիք արտադրել, սակայն մենք արեցինք դա»,-ասել է Ջալիլին:

Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, չնայած հակազդեցության այնպիսի գործոններին, ինչպիսիք են Stuxnet վիրուսը, երկրի միջուկաբան գիտնականների դեմ մահափորձերն ու սպանությունները:

Ջալիլին հիշեցրել է, որ մինչև 20 տոկոսո հարստացված ուրանն անհրաժեշտ է Թեհրանի ատոմային ռեակտորի համար բացառապես բժշկական նպատակներից ելնելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---