Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 16 տարի է գտնվում է անազատության մեջ եւ հունիսի 7–ին հացադուլ ու ջրադուլ էր հայտարարել, դադարեցրել է այն։

Դատապարտյալը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպանների հետ զրույց է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, և այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է:

Զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը և կսպասի իր գործի հետագա զարգացումներին:

Հունիսի 7–ին դատապարտյալը նամակ էր ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին եւ հայտարարել 10–օրյա հացադուլի մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---