ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՐՏՈՆԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ10 սեպտեմբերի 2004 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքի անցկացումն ի նշան բողոքի ընդդեմ հայ սպաների Ադրբեջան ժամանման: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին ասվում է բողոքի գործողության կազմակերպիչ «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը հասցեագրված քաղաքապետարանի նամակում: Սակայն Բաքվի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացումը թույլատրել է ոչ թե Նարիմանովի անվան կինոթատրոնին հարող հրապարակում, ինչպես պահանջում էր կուսակցությունը, այլ` մշակույթի տանը: Բողոքի գործողության կազմակերպիչները խորհրդատվություններ են անցկացնում քաղաքապետարանի առաջարկության առնչությամբ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |