Չինաստանում գրանցվել է վիճակախաղի ռեկորդային շահում` 90 միլիոն դոլար

Չինաստանում գրանցվել է վիճակախաղի ռեկորդային շահում` 90 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Չինաստանի բնակիչը վիճակախաղով շահել է 90 մլն դոլար. սա չինական վիճակախաղի պատմության մեջ խոշորագույն շահումն է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով չինական ԶԼՄ-ները:

Ընկերության ներկայացուցիչները պարտավորվում են ապահովել միլիոնատիրոջ անվտանգությունը: 570 մլն յուան արժողությամբ շահումի 20 տոկոսը կվճարվի որպես հարկ:

Շահողի մասին հայտնի է միայն, որ նա մոտավորապես 45 տարեկան տղամարդ է, ով միանգամից գնել է 110 վիճակախաղի տոմս:

2011թ ընթացքում Չինաստանի 2 վիճակախաղային ընկերությունների վաճառքը կազմել է 221.4 մլրդ յուան` տարեկան կտրվածքով ավելանալով 33.2 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---