Ներկայացվել է US Open-ի թենիսի կորտերի վերակառուցման նախագիծը![]() 14 հունիսի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահագների թենիսի ասսոցիացիան (USTA) հրապարակել է Նյու Յորքի թենիսի մարզադաշտերի վերակառուցման ծրագիրը: Այսպես, ծրագրվում է ամբողջությամբ վերակառուցել Լուի Արմսթրոնգի անվան մարզադաշտը, ինչպես նաև կառուցել մի քանի նոր կորտեր: Նյու Յորքի քաղաքապետի խոսքով, նախագծի արժեքը մոտ 500 մլն դոլար է: Միևնուն ժամանակ, նախագծով չի ենթադրվում Արթուր Էշի անվան մարզադաշտում` սպորտհամալիրի կենտրոնական արենայում, տանիքի կառուցում: «Նման տանիքի ընդհանուր մակերեսը 5 անգամ մեծ կլիներ, քան Ուիմբելդոնի Կենտրոնական կորտինը: Թեև այս հարցը մեզ համար շատ կարևոր է, սակայն դրա լուծումը երկար ժամանակ կպահանջի»,- USTA-ի մասնագետի խոսքը հաղորդում է gotennis.ru-ն: Նշենք, որ Լուի Արմսթրոնգի անվան նոր մարզադաշտը, շնորհիվ կոնստրուկցիայի առանձնահատկությունների, շարժական տանիքի հնարավորություն կունենա: Սպասվում է, որ բոլոր շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2015թ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |