Վիկ Դարչինյանը սեպտեմբերին կմենամարտի Օրլանդո Դել Վալլեի դեմ![]() 14 հունիսի 2012 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը այս տարվա սեպտեմբերին կմենամարտի Օրլանդո Դել Վալլեի դեմ(Պուերտո Ռիկո): Մենամարտը կկայանա միջին թեթև քաշային կարգում: Դարչինյանի համար սա կլինի այս քաշային կարգում առաջին մենամարտը, հաղորդում է boxingscene.com-ը: Թեթևագույն քաշային կարգի WBA և WBO վարկանիշերում Դել Վալլեն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ամենայն հավանականությամբ մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |