Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվեց մշակութային համագործակցության ծրագիրը![]() 14 հունիսի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտի 2012-2014 թթ. համագործակցության գործնական ծրագիր: Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների մշակույթի նախարարները: Հասմիկ Պողոսյանի խոսքով փաստաթուղթը կարևոր է հետագա գործունեությունը զարգացնելու համար: Նրա խոսքով սեպտեմբերին Բուլղարիայում հանրային գրադարանում տեղի է ունենալու հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես և հայ մշակույթի օրեր Բուլղարիայում: Այն ստորագրվեց թատրոնի, երաժշտության, պարարվեստի, կերպարվեստի, և այլ բնագավառներում համագործակցության մասին: Նախարարի խոսքով ոչ նյութական մշակույթի և կինոարտադրության ոլորտներն են, որն առաջնահերթ են: Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորությամբ պատվիրակության կազմում են բուլղարացի և բուլղարահայ արվեստի գործիչները: Հյուրերի թվում է նաև անվանի աճպարար Անդրանիկ Արաբաջյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |