Բժիշկները Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը գնահատում են որպես կայուն

Բժիշկները Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը գնահատում են որպես կայուն

PanARMENIAN.Net - Ցմահ բանտարկության դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն, հինգշաբթի օրը Կահիրեում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմը:

«Ամեն օր ես ստանում եմ Տորա բանտի հիվանդանոցի բժիշկների առավոտյան և երեկոյան եզրակացությունները նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին: Ներկայումս այն կայուն է: Վատթարացման դեպքում Մուբարաքը կտեղափոխվի ռազմական հոսպիտալ, ինչպես և ցանկացած այլ բանտարկյալ»,- պարզաբանել է Իբրահիմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անցյալ երկուշաբթի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մուբարաքը, որը հունիսի 2-ից տեղակայվել է Տորա բանտի հիվանդանոցում` Կահիրեի մոտ, կոմայի մեջ է և մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել: Ավելի ուշ Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---