«Միացյալ Հայաստան»–ը պահանջում է բջջային օպերատորներից վերացնել ռոումինգը Հայաստանի և Արցախի միջև

«Միացյալ Հայաստան»–ը պահանջում է բջջային օպերատորներից վերացնել ռոումինգը Հայաստանի և Արցախի միջև

PanARMENIAN.Net - «Միացյալ Հայաստան» նախաձեռնող խումբը բաց նամակով դիմում է Հայաստանում բջջային կապ ապահովող երեք օպերատորներին` «ԱրմենՏել», «ՎիվաՍել» և «Օրանժ» ընկերություններին` բարոյական պահանջ ներկայացնելով, որպեսզի Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում գործի առանց ռոումինգի և նույն սակագներով բջջային հեռախոսակապ։

Նախաձեռնող խմբի ղեկավար Արշակ Զաքարյանը, ով վերջերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից և դժվարություններ է ունեցել ռոումինգ ծառայությունների հետ կապված, դժգոհում է նաև սակագներից. «Մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, բոլորս էլ ունենք քույրեր, եղբայրներ, ծնողներ, որ ապրում են Հայաստանում և Արցախում։ Մենք կարծում ենք, որ բջջային օպերատորները պետք է տարբերություն չդնեն։ Ինչու՞ ես պետք է հնարավորություն ունենամ նույնիսկ Թբիլիսիից առանց ռոումինգի Հայաստան «ԱրմենՏել»–ով խոսելու, «Օրանժը» հայտարարում է, որ Մոսկվայից հնարավոր է առանց ռոումինգի Հայաստան խոսել, իսկ Արցախում պետք է վճարեմ 400 դրամ ռոումինգի համար»,–այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Զաքարյանն ասաց, որ ոչ պաշտոնապես դիմել են օպերատորներին, սակայն պատասխան ստացել են միայն «ՎիվաՍելից»։ Վերջինիս օպերատորը պատասխանել է, որ բարձր սակագները պայմանավորված են նրանով, որ Արցախն ուրիշ պետություն է։

«Եթե դա ուրիշ պետություն է, ապա ինչո՞ւ են մեքենաների համարները, անձնագրերը և այլ բաներ նույնը»,–հարցադրումով ասաց Զաքարյանը` նշելով, որ «Ղարաբաղ Տելեկոմի» կողմից տեսնում է մենաշնորհի չարաշահում։

«Եթե «Ղարաբաղ Տելեկոմը» չի ուզում կորցնել իր մենաշնորհը, կարելի է թույլ տալ, որպեսզի այն Հայաստանում էլ գործի։ Կարևորը ժողովուրդը շահի, կապը պետք է լինի մատչելի ու հասանելի»,–հավելեց Արշակ Զաքարյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---