ՆԱՏՕ-Ն, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿԿՐՃԱՏԻ ԲԱՔՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների անցկացումը չեղյալ հայտարարելու մասին որոշման առնչությամբ, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն հետագայում Ադրբեջանին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, եւ դրանցից կպահվի զորավարժությունների նախապատրաստման վրա ծախսված գումարը, հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: «Մեր իշխանությունները պետք է նախօրոք իրենց բողոքը հայտնեին Բաքու հայ սպաների ժամանման դեմ - դա պատճառաբանեին այն հանգամանքով, որ նախորդ տարի Հայաստանում կայացած նույն զորավարժություններին ադրբեջանցի զինծառայողները հրաժարվել էին մասնակցել» ,- գտնում է փորձագետը: Նրա խոսքերով` առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանին չեն վստահի նման կարգի միջոցառումների անցկացումը: Բացի այդ, առաջիկա օրերին կարելի է սպասել լուրջ հայտարարություններ Դաշինքի ղեկավարության կողմից, քանի որ առաջին անգամ կազմակերպության ողջ պատմության ընթացքում միջոցառման սկսելուց առաջ հաշված ժամերի ընթացքում զորավարժությունները ձախողվել էին, ասել է Ջաֆարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---