«Ազատության նավատորմի» կազմակերպիչ թուրք գործչին կասկածում են «Ալ Քայիդային» ֆինանսավորելու մեջ

«Ազատության նավատորմի» կազմակերպիչ թուրք գործչին կասկածում են «Ալ Քայիդային» ֆինանսավորելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազությունը կասկածում է I.H.H. Humanitarian Relief Foundation թուրքական հասարակական կազմակերպության նախագահ Բյուլենթ Յիլդըրըմին «Ալ Քայիդային» ֆինանսավորելու մեջ, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի դատախազությունը կասկածում է, որ Բյուլենթ Յիլդըրըմը կարող էր օգտագործել իր Humanitarian Relief Foundation կազմակերպությունը «Ալ Քայիդային» ֆինանսավորելու համար:

Այժմ հետաքննություն է կատարվում Թուրքիայի երկու քաղաքներում` Ստամբուլում և Դիարբեքիրում:

Humanitarian Relief Foundation-ը «Ազատության նավատորմի» կազմակերպիչներից մեկն էր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---