«ՀԺ»– Նախորդ 5 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր

«ՀԺ»– Նախորդ 5 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ինքնաթիռներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր։

«Այս տվյալները վերցրել ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության` երեկ հրապարակած վիճակագրությունից։ Անցած տարված առաջին 5 ամիսներին ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների ցուցանիշը եղել էր 64 հազար ուղևոր։ Անցած տարվա համեմատ, չվերադարձողների թիվն աճել է մոտ 5 հազարով կամ որ նույն է` 8 տոկոսով։ Նախորդ ամսվա դրությամբ, առաջին 4 ամսվա տվյալներով, ինքնաթիռով ՀՀ–ից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել է 50 հազար ուղևոր։ Այսինքն մեկնած և չվերադարձածների թիվը մայիսին ավելացել է մոտ 19 հազարով։ Դեռևս չի հրապարակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ՀՀ–ից մեկնած և չվերադարձածների թիվը, բայց ակնհայտ է, որ 100 հազար է հասնելու»,–գրում է ՀԺ–ն։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---