Հայ երաժիշտներից բաղկացած «ՍԻՄԱ» տրիոն հաղթել է Նյու Ինգլանդի հեղինակավոր փառատոնում

Հայ երաժիշտներից բաղկացած «ՍԻՄԱ» տրիոն հաղթել է Նյու Ինգլանդի հեղինակավոր փառատոնում

PanARMENIAN.Net - «ՍԻՄԱ» դաշնամուրային տրիոն ԱՄՆ Նյու Ինգլանդի միջազգային կամերային համույթների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և Ոսկե մեդալի: Այդ մասին ԱՄՆ-ից PanARMENIAN.Net ին է հայտնել տրիոյի դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը:

Սիմա տրիոն հիմնադրվել է Նյու Յորքում: Խմբի երաժիշտները` ջութակահար Սամի Մերդենյանը, թավջութակահար Անի Քալաջյանը և դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը սովորել են Դորոթի Դելեյի, Փիթեր Ունջյանի, Թիմոթի Էդդիի և այլ հայտնի ուսուցիչների մոտ և բազմաթիվ մրցույթների դափնեկիր են: Նրանց ելույթ են ունենում ինչպես միասին, այնպես էլ որպես մենակատար:

Եռյակը շեշտը դնում է մոռացված երաժշտության վրա, երաժշտասերներին ներկայացնում եզակի հին և նոր ստեղծագործություններ աշխարհի տարբեր անկյուններից:

«ՍԻՄԱ» տրիոն արժանացել է J.C. Arriaga կամերային երաժշտության մրցույթի երկրորդ մրցանակին, ելույթ է ունեցել ԱՄՆ մի շարք հեղինակավոր բեմերում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---