Էդուարդ Հովհաննիսյան. ՃՈ օգտագործում է տուգանքների ավելացումը արտաբույջետային հիմնադրամի համալրման համար

Էդուարդ Հովհաննիսյան. ՃՈ օգտագործում է տուգանքների ավելացումը արտաբույջետային հիմնադրամի համալրման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) խստացումը ճանապարհային կանոնների խախտման համար օգտագործում է արտաբույջետային հիմնադրամի համալրման համար: Այդ մասին հունիսի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ 2012թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ն որոշ փոփոխություններ կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատիժների ոլորտում, մասնավորապես, փոփոխություններ կատարվեցին Վարչական խախտումների մասին օրենսգրքում: «Այդ օրենքի նպատակն էր տուգանքերը բարձրացնելը»,-ասել է նա:

Որպես նման օրինակ Հովհաննսիյանը բերեց Ռուբինյանց փողոցում հայտնված արագության սահմանափակման՝ 40 կմ/ժ, ճանապարհային նշանը, որը գործնականում տեսանելի չէ վարորդների համար և օրենքի խախտում է, սակայն կիրառվում է տուգանելու համար:

Հովհաննիսյանը համաձայն չէ ՃՈ այն պնդման հետ, թե տուգանքի ավելացումը կոչված է ապահովելու ՃՈ օրինականությունն ու կարգը: «Մենք գտնում ենք, որ օրենքն ու կարգը արդեն հաստատված էին, այսպես թե այնպես աշխատանք տարվում էր…Մենք գտնում ենք, որ այժմ այլ նպատակ է դրված՝ ապահովել միջոցների հավաքագրում»,-ասել է նա:

Նա նշել է, որ իր դրական դերը կատարեցին նաև տեսախցիկները փողոցներում և տուգանքերի կտրուկ աճի կարիք չկար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---