Ռոք երաժշտության կենդանի լեգենդ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը

Ռոք երաժշտության կենդանի լեգենդ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը

PanARMENIAN.Net - Ռոք երաժշտության կենդանի լեգենդ, հանրահայտ «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը: Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում, սակայն աշխատում է շատ չկարևորել այս իրադարձությունը:

Բրիտանացի լրագրողների հարցերին ի պատասխան, նա նշել է, որ օրն անց է կացնելու մերձավորների հետ՝ կնոջ և հինգ երեխաների: «Ես սիրում եմ ծննդյան տոները նշել հարազատների հետ, ես չեմ սիրում մեծ տոնախմբություններ, որտեղ մի ամբողջ ամբոխ է հավաքվում: Մենք ուղղակի փոքր, ընտանեկան հանդիսություն կկազմակերպենք», ասել է նա:

Սակայն, երաժշտի հավատարիմ երկրպագուները մտադիր չեն անտեսել այս օրը: Այն կնշվի աշխարհի տարբեր քաղաքներում՝ հարգանքի տուրք մատուցելով երաժշտին, որը ստեղծել է XX դարի ամենաճանաչված մեղեդիները:

Երևանում նույնպես կնշեն նրա հոբելյանը համերգով, որը տեղի կունենա 20:00-ին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Համերգների կազմակերպիչն է Հայկական ռոք ասոցիացիան

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---