Ճապոնիայի էներգաընկերությունները $55 մլրդ-ի վնաս կկրեն ԱԷԿ-ի բոլոր ռեակտորների ապամոնտաժման դեպքում

Ճապոնիայի էներգաընկերությունները $55 մլրդ-ի վնաս կկրեն ԱԷԿ-ի բոլոր ռեակտորների ապամոնտաժման դեպքում

PanARMENIAN.Net - Ճապոնիայի էներգետիկ ընկերությունները 4,4 տրլն իենի (մոտ 55 մլրդ դոլար) վնաս կկրեն, եթե կառավարությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի ազդեցությամբ որոշի մինչև հաջորդ տարվա մարտի վերջը ապամոնտաժել երկրում առկա բոլոր 50 էներգետիկ ատոմային ռեակտորները: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը:

ԱԷԿ-ից հրաժարվելու արդյունքում 10 էներգետիկ ընկերություններից 4-ը` ներառյալ «Տոկիո էլեկտրիկ փաուերը» կսնանկանան:

Նախկինում ատոմակայանները մատակարարում էին Ճապոնիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 30 տոկոսը:

Այժմ Ճապոնիան լիովին անցել է ջերմաէլեկտրակայաններին, որոնք աշխատում են գազով, մազութով և ածխով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---