Հունիսի 19-20-ը կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Հունիսի 19-20-ը  կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 19-20-ը Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը: Կմասնակցեն 6 թիմեր, որոնք ելույթ կունենան մինչև 12 և 14 տարիքային խմբերում:

Երկուական թիմերով հանդես կգան Դավիթ Համբարձումյանի լողավազանն ու «Ակվալենդը»: Երկու թիմ էլ կժամանի ԱՄՆ-ից:

«ԱՄՆ-ի թիմերը Երևան կժամանեն հունիսի 18-ին: Եվ վաղը ժամը 21:00 կմեկնարկի մրցաշարը, որի ավարտից հետո բոլոր թիմերում իրենց լավագույնս դրսևորած խաղացողները Ծաղկաձորում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի»,-Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---